-
20.11.2020|
01:01
Վերջին օրերին հետևելով Նիկոլ Փաշինյանին իրենց պաշտպանության տակ առած իմքայլականների արտահայտած մտքերին, պարզապես ապշում ես։ Փողոցից պատգամավորի աթոռին բազմած մարդիկ այսօր էլ միայն փողոցի մասին կարող են փիլիսոփայել, իմա՝ Փաշինյանի հրաժարականը նպատակահարմար չէ, քանի որ հրապարակում քիչ մարդ կա։
-
19.11.2020|
15:20
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների՝ ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
-
19.11.2020|
15:10
«Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվելու էր, բայց դեռ հարց է՝ ադրբեջանցիները գալու էին իրենց փախստականներով այնտեղ, թե չէ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավորներին։
-
19.11.2020|
15:02
Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթակա են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են՝ խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով, որ կանգնած ենք փաստի առաջ:
-
19.11.2020|
14:56
Մենք մեր ժողովրդին սևերի ու սպիտակներին չենք բաժանում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
-
19.11.2020|
14:51
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի վերաբերում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
-
19.11.2020|
14:48
Որքան էլ պարադոքսալ հնչի, այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` անդրադառնալով վարչապետի փոփոխության հարցին:
-
19.11.2020|
14:41
Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես այդ նիստին չենք մասնակցելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը` պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի` Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման օրակարգով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:
-
18.11.2020|
13:13
Իրեն համարելով ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է լծվել այդ իրավիճակը հաղթահարելու գործին։
-
17.11.2020|
22:41
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել։ Դրա ժամանակ պետք է քննարկվեր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացրած՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: